Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին իր կարծիքով։
«Պեպ Գվարդիոլայի թիմերի դեմ հանդես գալը միշտ դժավար է։
Պեպը միշտ փորձել է նորամուծություններ կիրառել ֆուտբոլում։ Ես նրան շատ եմ հարգում։
Նա լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։