Պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ապագան մնում է անորոշ: Նիդեռլանդացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Եթե վան Դեյկը չերկարաձգի պայմանագիրը, ապա նոր թիմ գտնելու խնդիր չի ունենա։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, վան Դեյկի շուրջ ստեղծված իրավիճակը վերահսկում են չորս գրանդ ակումբներ՝ «Բավարիան», «Յուվենտուսը», «Ռեալը» և «Բարսելոնան»։
Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի սկզբից։ Այս ընթացքում պաշտպանն անցկացրել է ավելի քան 300 պաշտոնական հանդիպում: