«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է, թե ում է կարոտում ձմեռային հավաքի ընթացքում: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ կցանկանար այցելել իր ընտանիքին։ Միաժամանակ նա նշել է Աբու Դաբիում մարզվելու լավ պայմանները։
«Ուսումնամարզական հավաքների ժամանակ ամենաշատը կարոտում եմ ծնողներիս: Ես կգնայի տեսնելու ծնողներիս, եղբորս, ընտանիքիս։ Եվ քանի որ Ռուսաստանում հիմա ցուրտ է, իսկ մեկնարկին դեռ երեք շաբաթ կա, ես կտեսնեի նրանց, կկոտրեի ձանձրույթս և կվերադառնայի աշխատանքի (ժպտում է):
Աբու Դաբիում լավ պայմաններ կան. պետք է մարզվել և խաղալ: Արտակարգ է»,- «Championat»-ի հետ զրույցում ասել է Բայրամյանը։