Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։
Հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի «Քաղաքաբնակների» մարզադաշտում։
«Տարօրինակ է հանդիպել «Մանչեսթեր Սիթիին» վաղ փուլում, քանի որ այս թիմերը կարող են հանդես գալ կիսաեզրափակչում կամ եզրափակիչում։
Բայց դա միայն մեր ելույթների պատճառով է: «Ման․Սիթին» Եվրոպայի ամենաուժեղ թիմերից է, որն ունի անհավանական ֆուտբոլիստներ և ֆանտաստիկ մարզիչ»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։