Անտոնի Մարսիալը մասնակցել է ԱԵԿ-ի 5-0 հաշվով հաղթանակին «Պանսերայկոսի» նկատմամբ:
Թիմերը հանդիպել են փետրվարի 9-ին Հունաստանի Սուպերլիգայի 22-րդ տուրում, որի ընթացքում հարձակվողը դարձել է երկու գոլի հեղինակ։
Սրանք Մարսիալի ութերորդ և իններորդ գոլերն են ԱԵԿ-ի կազմում 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշրերում, ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը նաև երկու գոլային փոխանցում ունի իր ակտիվում։
Անտոնին Հունաստանի առաջնությունում խփել է իր 7-րդ գոլը և ռմբարկուների ցուցակում բարձրացել չորրորդ հորիզոնական։
Մարսիալն ԱԷԿ-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով և պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։