Ռիվալդինյոն, ով հայտնի է որպես Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռիվալդոյի որդի, խոստովանել է, որ հնարավորություն չունի հասնելու իր հոր խաղամակարդակին:
Ռիվալդինյոն լքել է ռումինական «Ֆարուլը»՝ տեղափոխվելով Չինաստան՝ «Ռեդ Լիոնս» ակումբ:
«Աշխարհը մեծ ակնկալիքներ ուներ։
Մարդիկ կարծում էին, որ ես իմ հոր մակարդակին կլինեմ, բայց ոչ մի երաշխիք չկա, որ իմ երեխան կամ նրա երեխան Ռիվալդոյի նման կլինեն»,- մեջբերում է Ռիվալդինյոյին Dailysport-ը։