Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան դեռ չգիտի, թե որտեղ է հանդես գալու հաջորդ մրցաշրջանում։
Գերմանացի ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Բայերի» հետ. ամռանը նա կդառնա ազատ գործակալ։
«Բարսելոնան» համարվում էր Տային ձեռք բերելու ֆավորիտ, և ավելի վաղ հաղորդվում էր, որ գրեթե համաձայնության է եկել նրա հետ:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Միլանի «Ինտերը» ևս միացել է տրանսֆերային մրցավազքին և պայմանագիր կնախապատրաստի գերմանացի ֆուտբոլիստի համար: