«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի կարողացել ավարտել Լա լիգայի 23-րդ տուրի «Սևիլյայի» դեմ հանդիպումը (1:4)։ Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել է 22-րդ րոպեին։
Լրագրող Չավի Միգելի խոսքով՝ ամեն ինչ տանում է նրան, որ Արաուխոն կոճի վնասվածք է ստացել։ Եթե ախտորոշումը հաստատվի, ուրուգվայցի պաշտպանը շարքից դուրս կմնա երեք շաբաթով:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 8 հանդիման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։