«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Անգլիայի գավաթի 2024/2025 թթ. 1/16 եզրափակչի՝ «Պլիմութ Արգայլի» դեմ խաղի մասին (0:1):
«Հիանալի ելույթ «Պլիմութից», լավ խաղային ծրագիր. նրանք արժանի են գովասանքի: Մենք այնքան էլ լավ օր չունեցանք, և այս հաշիվը դրա եզրափակումն էր: Չեմ կարող ասել, որ տղաները չեն կռվել: Երկու թիմերն էլ քիչ գոլային պահեր ստեղծեցին, իսկ հետո տեղի ունեցավ 11-մետրանոցը:
Նման խաղում մեկ պահը որոշում է ամեն ինչ: Մրցակիցն ուներ այդ պահը, և նա արժանի էր հաղթանակի։ Ինձ սա չզարմացրեց: Մրցակիցը շատ ագրեսիվ էր, երբ մենք տիրում էինք գնդակին։
Հեշտ չէ հնարավորություններ ստեղծել, երբ թիմային աշխատանք չկա: Բոլորը ցավում են այս արդյունքի համար։ Մենք ուզում էինք գնալ որքան հնարավոր է հեռու: Հետագայում մենք պետք է ավելի կրեատիվ լինենք»,- Սլոթի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը՝ վկայակոչելով ITV-ին։