«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վարձավճարով բիրմինգհեմյան ակումբ տեղափոխությունը։
«Ես շատ գոհ եմ այս տեղափոխությունից, որը մենք կատարեցինք, ես շատ գոհ եմ դրանից: Նրա հետ ունեցած զրույցը միանգամայն նորմալ խոսակցություն էր խաղացողի և մարզչի միջև, մենք խոսեցինք ֆուտբոլից։ Ուզում եմ տեսնել նրա լավագույն կատարումը։ Որպես մարդ, ով եկել է հանդերձարան, որպես մեզ օգնող մեկ այլ խաղացող: Կարծում եմ, որ նա ունի մեծ ներուժ, որը դեռ կարելի է իրացնել: Չեմ ցանկանում իմանալ Մանչեսթերից նրա հեռանալու պատճառը, բայց շատ ուրախ եմ, որ նա կմնա այստեղ»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: