«Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և «Աստոն Վիլա»:
Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, երկու ակումբներն էլ պատրաստ էին 70 միլիոն եվրո վճարել «Բարսային» իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն նա «չուզեց լսել» այս առաջարկներից որևէ մեկի մասին: Լոպեսը պնդել է, որ ցանկացել է հաջողության հասնել «Բարսելոնայում».
Ֆերմինը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։