Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Լուկաս Վասկեսը 23-րդ տուրի դերբիում՝ «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո (1:1), անդրադարձել է մրցավարության թեմային:
«Եթե ես խոսեմ մրցավարության մասին, ապա խնդիրներ կունենամ», — ասել է Վասկեսը Madrid Zone-ի հետ զրույցում:
Ավելի վաղ «Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը քննադատել էր հանդիպման մրցավարությանը՝ հատկապես 34-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը, երբ Օրելեն Տչուամենին խախտել էր կանոնները «Ատլետիկոյի» վինգեր Սամուել Լինոյի նկատմամբ: