Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Վերոնայի» դարպասը (0:5):
Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում պոկեր գրանցեց թիմի իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին, որն առաջինն էր 25-ամյա խաղացողի կարիերայում։ «Ատալանտայից» ևս մեկ գոլ հեղինակեց Էդերսոնը։
Այս խաղից հետո Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 50-ի և բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Վերոնան» 23 միավորով 14-րդն է։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․