«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը բացատրել է, թե ինչու է իր թիմը բարելավվում ընթացիկ մրցաշրջանում։ Նախօրեին՝ փետրվարի 6-ին, մերսիսայդցիները Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում հաղթել են «Տոտենհեմին» և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ։
«Իմ կարծիքով, երկու պատճառ կա, թե ինչու ենք մենք ավելի ուժեղացել. Նախ, եթե դուք հաճախ եք խաղում միասին, ավելի լավ եք հասկանում, թե ինչ է սպասվում ձեզանից: Երկրորդ՝ ես հավատում եմ, որ որքան շատ խաղեր ես խաղում, այնքան ավելի ուժեղ ես դառնում, այդ թվում՝ ֆիզիկապես։ Ոմանք կարծում են, որ դու հոգնում ես, երբ շատ ես խաղում, բայց կարծում եմ, որ որքան շատ խաղեր ես անցկացնում, այնքան ավելի ուժեղ ես դառնում»,- Սլոթի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Նշենք, որ «Լիվերպուլը» 23 տուրից հետո զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։