«Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն Onda Cero-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը և իր թիմակիցները հավատում են այս մրցաշրջանում Իտալիայի սկուդետոն նվաճելու հնարավորությանը: Կիսապաշտպանը խոսել է նաև այն մասին, թե երբ, իր կարծիքով, կվերսկսվի Ա Սերիան, որը կասեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Հիմա մենք հավատում ենք, որ կարող ենք նվաճել Սկուդետոն: Մենք չենք կարող հերքել, որ մասնակցում ենք չեմպիոնության համար պայքարին: Կարծում եմ, որ մենք կկարողանանք կրկին խաղալ հունիս ամսվա սկզբին, բայց ճշգրիտ ամսաթիվ տալը դժվար է: Դա կախված է վիրուսի հետ կապված իրավիճակի զարգացումից»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը:
«Լացիոն» երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում ՝ մեկ միավոր զիջելով առաջատար «Յուվենտուսին»:
