Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նոր կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը թիմում հանդես կգա 14 համարի ներքո։ Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
23-ամյա խաղացողը Գվարդիոլայի թիմին միացել է «Պորտուից»՝ չորսուկես տարվա պայմանագիր կնքելով: Հետևելով Աբդուլկադիր Խուսանովի, Վիտոր Ռեիսի և Օմար Մարմոսի օրինակին՝ նա դարձլ է թիմի չորրորդ ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Մեր նոր կիսապաշտպանը որոշել է կրել 14 համարի մարզաշապիկը, որն ազատ էր մնացել 2023 թվականի օգոստոսին Էմերիկ Լապորտի հեռանալուց հետո։ Լապորտը 5,5 տարի մեր ակումբում 14-րդն էր, որի ընթացքում անցկացրել է 180 հանդիպում և նվաճել 12 տիտղոս: Նախկինում այն կրել են նաև Փոլ Դիկկովը, Էյալ Բերկովիչը, Խավի Գարսիան, Վիլֆրիդ Բոնին, Ռոկե Սանտա Կրուզը և մեր կանանց մարզիչ Գարեթ Թեյլորը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում։