Կիլիան Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Ֆրանսիացի հարձակվողը ստացել է հունվար ամսվա լավագույն խաղացողի մրցանակը՝ հաղթող ճանաչվելով երկրպագուների անցկացրած քվեարկությունում։ Նա գերազանցել է կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեին և Ջուդ Բելինգհեմին, ինչպես նաև եզրային հարձակվողներ Ռոդրիգոյին և Վինիսիուս Ժունիորին։
Նախորդ ամիս Մբապեն մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։