Վերջին շաբաթների ընթցքում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են սաուդական ակումբները:
Նույնիսկ տեղեկություններ կային 300 միլիոն եվրոյի առաջարկի մասին, որը Մադրիդի «Ռեալը» մերժել էր։Transfer News Live-ի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբը պատրաստ է վերանայել Ռոդրիգոյին սաուդական ակուբին վաճառելու իր դիրքորոշումը, եթե մրցաշրջանի ավարտից հետո ավելի լուրջ առաջարկ ստանա նրա համար:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։