«Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չորս թանկարժեք տրանսֆեր կատարեց:
Թիմի շարքերը համալրեցին պաշտպաններ Վիտոր Ռեիսը և Աբդուկոդիր Խուսանովը, կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը և հարձակվող Օմար Մարմուշը: Չեմպիոնների լիգայի կանոնակարգի համաձայն՝ լիգայի փուլից հետո յուրաքանչյուր թիմ կարող է միայն երեք նոր խաղացող գրանցել փլեյ-օֆֆում:
Արդյունքում «Մանչեսթեր Սիթիի» նորեկներից մեկը չի կարողանա խաղալ Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպումները կկայանան փետրվարի 11-ին և 19-ին։