Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն անսպասելի ջերմությամբ է խոսել Ժոաու Ֆելիքսի մասին։
Հիշեցնենք, որ նա վարձավճարով տեղափոխվել է «Միլան» «Չելսիից»։
«Երբ նրան մեծ գումարով գնեցին «Բենֆիկայից», ես մտածեցի, որ այդ արժեքը չափազանց բարձր է: Բայց երբ տեսա, թե ինչպես է նա հանդես գալիս, ինչպես է նա շարժվում, ինչպես է ավարտում գրոհները, մտափոխվեցի։
Ես վայելում եմ նրա ելույթները և կարծում եմ, որ նա կարող է լինել աշխարհի լավագույն ֆուտբոլիտների եռյակում Վինիսիուսի և Ռոդրիգոյի հետ միասին: Նա պարզապես պետք է գտնի ճիշտ մարզիչին, ով կբացահայտի իր ողջ ներուժը»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։