«Միլանը» պաշտոնապես հայտարարել է, որ Ժոաո Ֆելիքսը տեղափոխվել է Իտալիա։ Վարձակալությունը գործում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և՝ առանց տրանսֆերի գնման իրավունքի։
Ֆելիքսի աշխատավարձն ամբողջությամբ ծածկելու է «Միլանը», իսկ գործարքի արժեքը կազմում է ավելի քան հինգ միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ վարձավճարը։
Ֆուտբոլիստն այժմ գտնվում է Իտալիայում և պատրաստվում է բուժզննման։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիքսը Պրեմիեր լիգայի ընդամենը 12 հանդիպման է մասնակցել «Չելսիի» կազմում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։