«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը դարձել է կամավոր՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի օրերին:
Սանկտ Պետերբուրգի ակումբը մթերքով օգնում է 65 տարեկանից բարձր երկրպագուների և սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց.
«Մեր առաքչի անունն Անդրեյ է: Մինչ գործի անցնելը նրա ջերմությունը չափել են, դիմակ, ձեռնոց ու ախտահանող միջոցներ են տվել»,-գրված է ակումբի պաշտոնական էջում:
