«Չելսիի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆլիքսը կարեիերան կշարունակի «Միլանում», հայտնում են իտալական ԶԼՄ-ները։
25-ամյա խաղացողը «ռոսոներիներին» է միացել վարձակալական հիմունքներով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիքսը «ազնվականների» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։