«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով վարձավճարով տեղափոխվել է «Ասթոն Վիլա», խոսել է բիրմինգհեմյան թիմում իր նպատակների մասին։
«Կարծում եմ՝ ամեն ինչ ակնհայտ է: Ակնհայտ է, որ մենք դեռ Չեմպիոնների լիգայում ենք և ցանկանում ենք որքան հնարավոր է հեռու գնալ այդ մրցաշարում: Եթե չձգտես հաղթանակի, երբեք դրան չես հասնի։ Սա կլինի իմ գլխավոր նպատակը, իսկ Պրեմիեր լիգայում մենք կփորձենք հնարավորինս բարձրանալ։
Ակնհայտ է, որ սա (Չեմպիոնների լիգան) ամենամեծ մրցակցությունն է ակումբի համար: Վստահ եմ, որ ինձ համար նոր փորձ կլինի Չեմպիոնների լիգայում հանդես գալը որպես «Ասթոն Վիլայի» խաղացող: Միշտ հիանալի պահ կլինի, բայց նպատակները մնում են նույնը՝ փորձել անել հնարավոր ամեն ինչ՝ այն հաղթելու համար։
Ես շատ հանդիպումներ եմ անցկացրել Չեմպիոնների լիգայում, ուստի զգում եմ, որ փորձ ունեմ և գիտեմ, թե ինչպես վարվել այս իրավիճակների հետ: Բայց ինչպես ասացի, դա նոր միջավայր է, նոր թիմ, նոր թիմակիցներ, ուստի այն փորձի փոխանակման և միմյանց փորձի օգտագործման մասին է: Գիտեմ, որ երբ խաղում եմ լավագույնս, կարող եմ վճռել ֆուտբոլային խաղերի ելքը: Դա իմ միակ հավակնությունն ու միակ նպատակն է՝ օգնել թիմին ավելի շատ խաղեր հաղթել, ավելի շատ միավորներ հավաքել և հուսով եմ՝ պատմություն կերտել»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքից։