Ֆրանսիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ ափսոսում է, որ երբեք չի կարողացել խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Փոլ Սքոուլզի հետ:
«Բնական է, որ ցանկանում եմ խաղալ լավագույն խաղացողների հետ, և իմ մտքում կասկած չկա, որ Փոլ Սքոուլզն այդ խաղացողներից մեկն էր: Ես միշտ հաճույքով եմ դիտել նրա խաղը:
Հազվադեպ կարելի է գտնել Սքոուլզի նման լիարժեք ֆուտբոլիստ: Ափսոսում եմ, որ կարիերայիս ընթացքում երբեք նրա հետ խաղալու հնարավորություն չեմ ունեցել։ Նա այն խաղացողներից է, ում ցանկանում ես տեսնել քո կողքին, այլ ոչ թե մրցակիցներիդ, քանի որ նա կարող է շատ խնդիրներ ստեղծել քեզ համար»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Հիշեցնենք, որ Զինեդինը երկար ժամանակ է, ինչ դուրս է մնացել ֆուտբոլից։ Նա հեռացել է «Ռեալից» 2021 թվականին և դրանից հետո ոչ մի տեղ գլխավոր մարզիչ չի աշխատել։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նա կարող է փոխարինել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին: