«Դալլասի» պաշտպան Լուկա Դոնչիչը տեղափոխվել է «Լոս Անջելես Լեյքերս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Այո, դա իսկապես եղել է։ Բարի գալուստ Լոս Անջելես, Լուկա»,- ասվում է գրառման մեջ։
«Լեյքերսին» միացան նաև Մաքսի Քլեբերն ու Մորիս Մարքիֆը։ Փոխարենը Դալլասի ակումբը ստացավ հարձակվող Էնթոնի Դևիսին և Մաքս Քրիստիին։
Դոնչիչն ընթացիկ մրցաշրջանում միջինը մեկ խաղում վաստակել է 28,1 միավոր։ 25-ամյա սլովենացին NBA-ի բոլոր աստղերի հանդիպման հնգակի մասնակից է: