«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էլինգ Հոլանդը բացառիկ նվաճման է հասել Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղում (5:1):
24-ամյա խաղացողը «Արսենալի» դեմ խաղում խփեց «քաղաքայինների» միակ գոլը, որը նրա համար ակումբային մակարդակով պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 250-րդ էր։ Դրան հասնելու համար նրանից պահանջվեց 314 հանդիպում: Էրլինգը այս ցուցանիշին ավելի արագ է հասել, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Հարի Քեյնը և Կիլիան Մբապեն:
Նորվեգացի գոլահարը խփել է 115 գոլ «Մանչեսթեր Սիթիի», 86՝ Դորտմունդի «Բորուսիայի», 29՝ «Լայպցիգի» և 20 գոլ «Մոլդեի» կազմում։