«Ռեալի» հեռուստաալիքը արձագանքել է «Էսպանյոլի» դեմ խաղի սկանդալային դրվագին:
Գլխավոր մրցավար Ալեխանդրո Մունյիս Ռուիսը դեղին քարտ ցույց տվեց պաշտպան Կառլոս Ռոմերոյին, երբ վերջինս հետևից սահընկումով վայր գցեց «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին:
«Ռեալի» հեռուստաալիքը դեպքը անվանեց վտանգավոր և նշեց, որ նման ագրեսիվ խաղը կարող էր լուրջ վնասվածք պատճառել: Նրանք նաև քննադատեցին Լա Լիգայի մրցավարական համակարգը՝ այն կոչելով «կեղտոտ» և կապելով Նեգրեյրայի սկանդալի հետ:
Հաղորդման մեջ նշվեց, որ եթե հակառակ իրավիճակ լիներ, դա կդառնար բոլոր լրատվամիջոցների գլխավոր թեման: Նաև կոչ արվեց RFEF-ի նախագահ Ռաֆայել Լուսանին հրաժարական տալ՝ նշելով, որ նա գիտի, թե ինչ է կատարվում, և ամբողջական իշխանություն է տվել Լուիս Մեդինա Կանտալեխոյին՝ Նեգրեյրայի ուղղակի ժառանգորդին: