«Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլն ավարտեց առաջին տեղում: Այս արդյունքը հիանալի նվեր դարձավ ակումբի լեգենդ Ջեյմի Քարագերի համար, ով խմբային փուլի վերջին տուրից մեկ օր առաջ նշեց իր 47-ամյակը:
Մերսիսայդցիների սիրված ֆուտբոլիստը եվրագավաթների երեկոն անցկացրեց CBS Sports-ի իր գործընկերների՝ Քեյթ Աբդոյի, Թիերի Անրիի և Միկա Ռիչարդսի հետ:
Մեկնաբանները չկարողացան Ջեյմիին թողնել առանց նվերի. հեռարձակման ավարտին ստուդիա բերեցին տորթ՝ «Լիվերպուլի» լոգոյի տեսքով, որի վրա պատկերված էր փոքրիկ Քարագերը «Էվերթոնի» մարզաշապիկով, իսկ կողքին՝ Մոհամեդ Սալահը:
Ջեյմին անմիջապես վերցրեց դանակը՝ որոշելով հյուրասիրել գործընկերներին, բայց խնդիր առաջացավ. «Ես չեմ կարող Սալահին կտրել»:
«Օ, դու կարող ես, դու ամբողջ տարի դա ես անում», կատակեց Անրին և Քեյթի հետ փոխանակեց տպավորիչ ձեռքսեղմում:
Պատասխան չգտնելով՝ «Լիվերպուլի» լեգենդը սկսեց կտրել տորթը: Երբ Ջեյմին զբաղված էր, Թիերին ազնվաբար զիջեց իր տեղը հեռուստաալիքի աշխատակցին:
Երբ բոլորը ստացան տորթի մեծ կտոր, Ջեյմիի համար կատարեցին տոնական երգ: