«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը։
«Քաղաքաբնակները» կմրցեն «սերուցքայինների» հետ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։
Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում արդեն չորրորդ մրցաշրջանն անընդմեջ։
«Սա արդեն դերբիի է նմանվում։ Չորս տարի շարունակ մենք հանդիպում ենք «Ռեալին»։ Այնուամենայնիվ, «Բավարիան», թե «Ռեալը»՝ երկուսն էլ շատ բարդ մրցակիցներ են»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC-ն։