Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի կիսապաշտպան Գավիի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ:
«Բարսելոնայի» սանը 20 տարեկան է։ Կիսապաշտպանն իր նորամուտը Լա Լիգայում նշել է 2021 թվականին՝ 3-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղի ժամանակ։
Գավին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։