Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին խոսել է մանկունյացիների հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։
«Ես մի քանի անգամ խոսեցի Մարկուսի հետ և կիսվեցի նրա հետ իմ մտքերով, որ նա պետք է հեռանա ակումբից, քանի որ, նա այլևս նույնը չէ։
Նա պետք է հեռանա ակումբից նոր մեկնարկի համար: Այն, որ քո մարզիչը հրապարակայնորեն ասում է քեզ, որ դու սխալ ես մարզվում, խենթություն է»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը Stick to Football փոդքաստի եթերում։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կարող է վարձակալական հիմունքներով միանալ «Բարսելոնային»։