«Ալ-Նասրի» պորտուգալացի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ՝ հունվարի 30-ին Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրի «Ալ-Ռաեդի» դեմ խաղում (1:2) դարձել է բացառիկ նվաճման հեղինակ։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա պորտուգալացին դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողն է, որը ակումբային մակարդակում 700 հաղթանակ է տոնել:
Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անցկացրել է 17 հանդիպում, դարձել 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կրիշտիանուի պայմանագրի ժամկետը սաուդական ակումբի հետ ավարտվում է այս տարվա վերջին։