«Բարսելոնան» և թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալը պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ կարևոր համաձայնության են եկել։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Յամալը նոր հնգամյա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, երբ դառնա 18 տարեկան։ Նշվում է, որ նոր պայմանագրի համաձայն իսպանացին «կապտանռնագույնների» կազմում տարեկան կվաստակի 7-ից 8 միլիոն եվրո։ «Բարսելոնայում» ավելի բարձր աշխատավարձ ունեն միայն Ռոբերտ Լևանդովսկին և Ֆրենկի դե Յոնգը։
Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։