«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մեկնաբանել է իր որդու՝ «Ռեալի» երկրպագու լինելու փաստը։
«Մինչ իմ «Բարսելոնա» գալը, այո, նա «Ռեալի» երկրպագու էր։ Բայց նա դիտեց մեր թիմի հանդիպումները և աստիճանաբար սկսեց հասկանալ, որ Յամալը վատը չէ, որ Լևանդովսկին վատը չէ, որ Պեդրին վատը չէ։
Երբ մենք հանդիպեցինք «Ռեալի» հետ Սուպերգավաթի եզրափակչում, նա «Բարսելոնային» էր երկրպագուm, ուստի նա սկսում է փոխել իր կարծիքը: Նա պարզապես այլ տարբերակ չունի»,- La Gazzetta dello Sport-ին ասել է Շչեսնին:
Հավելենք, որ Վոյցեխ Շչեսնին 6 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում։