«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, «Նապոլին» և «Յուվենտուսը» հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի վերադարձով Ա Սերիա:
Հիշեցնենք, որ 2023 թվականին մակունիանցիները դանիացու տրանսֆերը գնել էին «Ատալանտայից» 74 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։