Երևանի «Արարատի» և բելգիական «Գենտի» միջև համաձայնություն է ձեռք բերվել իվուարցի 19-ամյա հարձակվող Քրիստ Գուռի տեղափոխության շուրջ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառյությունը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատին» այն ամենի համար ինչ ինձ տվել է աշխատանքի, մտածողության և մնացած բոլոր առումներով։ Շնորհակալ եմ նաև թիմի շուրջ գտնվող բոլոր մարդկանց, ովքեր աշխատում էին մեզ հետ՝ ակումբի ղեկավարությանը, մարզչական շտաբին ու բոլոր աշխատակիցներին։ Ես իսկապես շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- նշել է Քրիստ Գուռը։
Քրիստ Գուռն ընթացիկ մրցաշրջանում «Արարատի» կազմում մասնակցել է Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 14 խաղի՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։