«Ուրարտուի» գլխավոր թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական միացյալ Էմիրություններում (hունվարի 24-ից փետրվարի 14-ը):
Այսօր կայացել է ընկերական հանդիպում Երևանի «Ուրարտուի» և Տոլյատիի «Ակրոնի» միջև։
Հանդիպումն ավարտվել է ռուսական թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հայաստանի առաջնության 18-րդ տուրից հետո «Ուրարտուն» երկրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում։ ՌՊԼ-ի 18 տուրից հետո «Ակրոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը։