«Ինտերը» նախորդ մրցաշրջանում գրանցել է ամենաբարձր եկամուտը Սերիա Ա-ում: Calcio e Finanza-ն կազմել է Ա Սերիայի ակումբների եկամուտների վարկանիշային աղյուսակը 2023/24 մրցաշրջանի համար այն բանից հետո, երբ լիգայի բոլոր ակումբները հրապարակել են իրենց ֆինանսական հաշվետվությունները:
«Ինտերը» վաստակել է 473,2 միլիոն եվրո՝ ավելի շատ, քան Ա Սերիայի ցանկացած այլ ակումբ։
Եկամուտով երկրորդ տեղում է «Միլանը»՝ 456,9 միլիոն եվրո: «Յուվենտուսը» 3-րդ տեղում է՝ 394,6 միլիոն եվրո եկամուտով։
Չորրորդ տեղում գտնվող «Նապոլին» վաստակել է 328,2 միլիոն եվրո և գրանցել է ամենաբարձր շահույթը առաջնությունում՝ 63 միլիոն եվրոյից մի փոքր ավելի: «Ռոման» հինգերորդն է՝ 301 միլիոն եվրո եկամուտով։
Երրորդ սյունյակում նշված է ակումբի շահույթը։