«Բարսելոնայի» 21-ամյա պաշտպան Ալեքս Բալդեն մամուլի ասուլիսի ժամանակ շփոթվել է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինիի մասին հարցից։ Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։
Բալդեն չի հասկացել, թե խոսքն ում մասին է, և հարցրել է լրագրողին՝ «Ո՞վ է նա», ինչին ստացել է պատասխան, որ Գասպերինին «Ատալանտայի» մարզիչն է։
«Անկեղծ ասած, ես նրան չգիտեմ», — ասել է Բալդեն՝ ծիծաղ առաջացնելով մամուլի ներկայացուցիչների մոտ։
Գասպերինին «Ատալանտան» մարզում է 2016 թվականից։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 29-ին, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 8-րդ տուրում կհանդիպի «Ատալանտային»։