«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիայի ապագայի վերաբերյալ։
«Ես կցանկանայի, որ Գարսիան մնար թիմում։ Նա մեզ վստահություն է տալիս: Էրիկն ունակ է դաշտում մի քանի դիրք փակել։ Վերջին խաղում բոլորը կարող էին տեսնել, թե որքան լավն էր նա»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: