Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Մասնագետի հետ նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականը։
Դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։
Նրա գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը հաղթեց Եվրո-2024-ը։