Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Լեսթերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Տոտենհեմին» 2-1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «աղվեսների» փորձառու հարձակվող Ջեյմի Վարդին գրավեց մրցակցի դարպասը։
Վարդին Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում 10 արդյունավետ գործողություն է կատարել (7 գոլ և 3 գոլային փոխանցում):
Միայն հինգ ֆուտբոլիստի է հաջողվել Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում 10 արդյունավետ գործողություն կատարել 37 և ավելի տարեկան հասակում: Այս ցուցակում ներառված են Թեդի Շերինգհեմը (2003/2004), Գարի Սփիդը (2006/2007), Ռայան Գիգսը (2011/2012), Կրիշտիանու Ռոնալդուն (2021/2022) և Ջեյմի Վարդին (2024/2025):