«Լիվերպուլի», «Ռոմայի» և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Իտիֆակում», կարող է վերադառնալ Եվրոպա։
Սաուդյան ակումբի կենտրոնական կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլա Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ակումբում դիտարկում են 34-ամյա Վեյնալդումին ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու հնարավորությունը։
Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում «Ալ-Իտիֆակի» կազմում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: