«Լիվերպուլը» դիտարկում է «Այաքսի» 18-ամյա պաշտպան Յորել Հատոյի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները ծրագրում են հոլանդացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել առաջիկա ամառ:
Նշվում է, որ «Այաքսը» պատրաստ է դիտարկել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 30 միլիոն եվրոյի առաջարկները։
Այս մրցաշրջանում Հատոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 5 հանդիպում է անցկացրել Նիդեռլանդների հավաքականի կազմում։