Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում բանակցել թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի շուրջ մինչև 2027 թվականը, երբ ավարտվի ֆուտբոլիստի պայմանագիրը, հայտնում է Sport.es-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ սաուդյան ակումբները պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 350 միլիոն եվրո աշխատավարձ։
Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսի ապագան Արքայական ակումբում որոշելու առանցքային պահը կգա հաջորդ ամառ, երբ կողմերը մտադիր են քննարկել նրա աշխատանքային պայմանագրի երկարաձգումը։ Պերեսը ցանկանում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը նոր պայմանագիր ստորագրի մինչև 2029 թվականը:
Ինքը՝ Վինիսիուսը, ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», սակայն հասկանում է, որ իսպանական գրանդը չի կարողանա իրեն վճարել Սաուդյան Արաբիայում առաջարկվող գումարը։