Առաջարկում ենք ծանոթանալ օրերս կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
✅ «Միլանը» հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Քայլ Ուոքերի տեղափոխության մասին։ «Ռոսոներիները» ձեռք են բերել անգլիացի պաշտպանի տրանսֆերը վարձակալական հիմունքներով՝ հետագայում այն գնելու հնարավորությամբ։
✅ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին կարիերան կշարունակի Լա լիգայում։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը վարձակալությամբ տեղափոխվել է «Բետիս»։
✅ Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Էմիլիանո Մարտինեսը «Միդտյուլանդից» տեղափոխվել է «Պալմեյրաս»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7,15 մլն եվրո։
✅ Իտալացի դարպասապահ Պերլուիջի Գոլինին «Ատալանտայից» տեղափոխվել է «Ռոմա»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 800 հազար եվրո։
✅ Արգենտինացի կիսապաշտպան Ալան Վելասկոն «Դալլասից» տեղափոխվել է «Բոկա Խունիորս»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 9,5 մլն եվրո։
✅ Հոլանդացի կիսապաշտպան Յուրի Ռիգերը «Տվենտեից» տեղափոխվել է «Այաքս»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4,5 մլն եվրո։
✅ «Բրայթոնի» պարագվայցի կիսապաշտպան Խուլիո Էնսիսոն առաջիկա վեց ամիսների ընթացքում հանդես կգա «Իպսվիչում»: Անգլիական Պրեմիեր լիգայի նորեկը վարձակալել է լատինամերիկացուն մինչև ամառ։
✅ «Ռոման» ձևակերպել է Նիդեռլանդների հավաքականի և «Այաքսի» ֆուտբոլիստ Դեյվին Ռենչի տրանսֆերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո։
✅ Սենեգալի հավաքականի պաշտպան Բալո Տուրեն «Միլանից» հեռանալուց հետո միացել է ֆրանսիական «Հավրին»։
Շարքի նախորդ մասերը՝
➡️ Հարությունյանի նոր թիմը, Փյունիկի նորեկները, Յուվենտուսի նոր տրանսֆերը
➡️ Ռանոսի նոր թիմը․ Մանչեսթեր Սիթիի երեք նորեկները, Բավարիայի նոր տրանսֆերը
➡️ Խվիչայի նոր ակումբը, ԱՊԼ-ի նորեկի ռեկորդը, դանիացիները՝ թոփ լիգաներում
➡️ Հայկական ակումբների նորեկները, հայ ֆուտբոլիստների նոր թիմերը, Ալմադան և Խամեսը փոխել են ակումբները
➡️ Հայ ֆուտբոլիստների նոր թիմերը, անգլիական ակումբների նորեկները
➡️ Սելարայանի նոր թիմը, Ա Սերիայի ակումբի ռեկորդը, դարպասապահների տեղափոխություններ Եվրոպայում
➡️ Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը, Տոտենհեմի նոր դարպասապահը, Գաբիգոլը նոր ակումբ ունի