«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը վիճակագրական հակառեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկների շրջանում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա խաղացողը 2018 թվականից ի վեր ԱՊԼ-ի նորեկների շրջանում ամենաարագ դեղին քարտն է ստացել «Քարդիֆ Սիթիի» նախկին խաղացող Լի Պելտիերից հետո (2018 թ.):
Հիշեցնենք, որ Խուսանովը հարվածել է «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերին՝ խափանելով մրցակցի գրոհը Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպման չորրորդ րոպեին, ինչի համար մրցավարը զգուշացրել է նրան դեղին քարտով։ «Սիթին» այդ խաղում 3:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ ուզբեկ ֆուտբոլիստը փոխարինվել է 54 րոպեին: Նրա սխալի արդյունքում նաև լոնդոնցիները բացել են հանդիպման հաշիվը խաղի արդեն երրորդ րոպեին: