«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը առաջարկը, որը 27-ամյա ֆուտբոլիստին տարեկան 35 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ է առաջարկել: Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան ներկայանցող ակումբի առաջարկած գումարը երկու անգամ ավելի է այն աշխատավարձից, որը Ռեշֆորդն այժմ ստանում է «Մանչեսթեր Յունայթեդում»։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։