Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ (1:1)։
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց «դեղին սուզանավի» առաջատար Ժերար Մորենոն։ «Ներքնակագործների» կազմում պատասխան գոլը 58-րդ րոպեին խփեց Սամուել Լինոն ձևակերպելով հանդիպման վերջանական հաշիվը՝ 1։1։
Այս խաղից հետո «Ատլետիկոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 45-ի՝ մնալով 2-րդ հորիզոնաանում։ «Վիլյառեալը» 34 միավորով 5-րդն է։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․